2020 թվականից ի վեր մենք զբաղվում ենք ցանկացած տեսակի և բարդության պրոֆեսիոնալ եռաչափ(3D) պանելների, սյուների, աքսեսուարների ներքին հարդարման պարագաների արտադրությամբ։
Մենք մեր նպատակներին հասնելու համար ուղղորդվում ենք լավագույն միջազգային փորձառություններով և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում` որակով ծառայություններ ու արտադրանք առաջարկելու համար:
Մեր մասնագետների փորձի, գիտելիքների ու մատչելի գնի համադրության արդյունքում, շահավետ առաջարկներ ենք տրամադրում սպառողին։
Ծառայությունների փաթեթը ներառում է դիզայն, չափագրում, առաքում և տեղադրում։
Մեր արտադրանքին կարող եք ծանոթանալ այցելելով մեր խանութ սրահներ, որոնք այս պահին թվով 5–ն են։
Շուկայում «Ռոյալ Լեպնինա»-ն մեծ ճանաչում ունի՝ շնորհիվ մի քանի առավելությունների․
- առաջարկվող ապրանքատեսականին ունի բարձր որակ
- առաջարկում ենք գնային ճկուն քաղաքականություն
- առաջարկում ենք պատվիրելու Ձեր անհատական դիզայնով արտադրանքը
- օգտագործվող նյութերը էկոլոգիապես մաքուր են
- իրականացնում ենք 3D մոդելավորում